Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Բյուրականի գյուղապետի որդու բանակում կատարած ինքնասպանությունից

Սեպտեմբեր 11,2012 15:20

Ինչպես  տեղեկացրել էինք,  ՏԻՄ ընտրությունների օրը՝ վաղ առավոտյան, ինքնասպան էր եղել Ամասիայի տարածաշրջանի Բյուրականի (նախկին Գյուլուբուլաղ)  գյուղապետ Սեյրան Սարգսյանի կրտսեր  որդին`Արմանը: Այսօր երիտասարդի  հուղարկավորությանը մասնակցած մարդիկ Aravot.am-ին փոխանցեցին,  որ  22 տարեկան երիտասարդը ծառայել է Երևանի Քանաքեռի զորամասում, ինստիտուտն ավարտելուց հետո, անցած տարի զորակոչվել էր բանակ   ու ծառայել 1 տարի 4 ամիս:Դեպքը  տեղի  է ունեցել հենց զորամասում, ամսի 9-ի  առավոտյան` ժամը 2.15 րոպեին,  երիտասարդին գտել են քարի վրա նստած, զենքը ձեռքին, որն  ուղղված է եղել դեպի կոկորդը: Կան կասկածներ, որ նա ամենևին էլ  ինքնասպանություն չի գործել, այլ նրան սպանել են: Նրա հայրը պատմել է, որ այդ նույն օրը  կեսգիշերին` ժամը 1.30-ի  սահմաններում, իր հեռախոսին  փակ համարով զանգ է հնչել ու չեն խոսել, սա կասկածներ է առաջացրել հոր մոտ: Սեյրան Սարգսյանը առանց տնեցիներին նախազգուշացնելու նստել է իր մեքենան ու շտապել Երևան ` զինծառայող որդու մոտ: Ճանապարհին  զանգ է հնչել նաև որդուց, սակայն գյուղապետը չի լսել ու չի վերցրել հեռախոսը: Մեկնելով զորամաս` նա որդուն գտել է   մեռած վիճակում: Սա  բանակում կատարվող հերթական սպանությա՞ն, թե՞ ինքնասպանության դեպքն է , ցույց կտա նախաքննությունը: Նշենք, որ  որդեկորույս հայրը նույն օրը վերընտրվել է գյուղապետ, նա մրցակից չուներ, նրա դեմ ձևականորեն իր թեկնածությունն էր առաջադրել գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն ու  մինչ ընտրությունները ինքնաբացարկ հայտնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930