Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. Որեւէ մեկը չի կարող ռեալ 10 մլն արժողության շենքը հրամցնել 20-25 մլն-ի փոխարեն

Սեպտեմբեր 11,2012 15:04

2011 թվականին ամենամեծ թերությունները Վերահսկիչ պալատը կրկին արձանագրել է սոցիալական ոլոտում: Դա պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 30%-ն է՝ 300 մլրդ դրամ: Ընդհանրապես, վերջին մի քանի տարիներին Վերահսկիչ պալատն արձանագրել է լրջագույն խախտումներ հենց պետբյուջեի ծախսային մասում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նաեւ նշում է, որ կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում այսօր արդեն վստահ կարող ենք հայտարարել. «Պետբյուջեի 30%-ը այլեւս կարելի է համարել անխոցելի: Այն արատավոր երեւույթները, որոնց մասին բազմիցս խոսել ենք, այլեւս չկան»: Իշխան Զաքարյանը նշեց, որ լրջագույն անելիքներ կան գնումների գործընթացում եւ շինարարության ոլորտում: «Խնդիրը հանրապետության նախագահին ներկայացրել եմ եւ ունեմ նախագահի լուրջ հանձնարարությունը, որ առաջիկա տարիներին աշխատելու ենք օպերատիվ վերահսկողության տարբերակով, այսինքն՝ Վերահսկիչ պալատի մասնագետները շատ փայլուն տիրապետում են գնային դաշտին, նախահաշիվների կազմման գործընթացին եւ որեւէ մեկը չի կարող ռեալ 10 մլն արժողության շենքը հրամցնել 20-25 մլն-ի փոխարեն»,- ասաց Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ պալատի ղեկավարը հուսով է, որ շատ կարճ ժամանակում կհաջողվի նաեւ այս ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ այնպիսի արտառոց բացահայտում, ինչպիսին եղավ  սոցիալական ապահովագրության պետի եւ այդ ոլորտի հետ ու արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք, Իշխան Զաքարյանը հակադարձեց. «Այսօր 5-6 հոգի բանտում նստած են, երկու օր առաջ կալանավորվել են եւս 3-ը: Մնացածը՝ կապված Խաչիկյանի եւ մյուս պաշտոնյաների հետ, ինձ մի հարցրեք, ես նախաքննություն անող մարմին չեմ: Չեմ էլ կարող նախաքննական բացահայտումներ անել: Ութ տասնյակից ավելի քննիչներ են ընդգրկված այդ գործում եւ չեմ կարծում, որ մոտ ապագայում այն ավարտվի»: Ընդհանրապես, պալատի եւ նրա գործունեությանն ուղղված քննադատություններին պատասխանելով, Իշխան Զաքարյանը հայտարարեց. «Եթե պալատը բարձրաձայնել է խախտումների մասին եւ հետոն արդյունավետ չի եղել, պալատին մի մեղադրեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930