Լրահոս
Օրվա լրահոսը

«Պտիչկաներ»՝ նախկին քաղաքապետի անվան դիմա՞ց

Սեպտեմբեր 11,2012 14:47

Կիրակի Գյումրու պատմության մեջ արձանագրվեցին ամենապասիվ ու տխուր ընտրությունները. մարդկանց գերակշռող մասը հարկ չհամարեց տնից դուրս գալ, մի մասն էլ՝ 3359 հոգի, իր ձայնը չկորցնելու համար թեեւ հասավ ընտրատեղամաս, սակայն իր բողոքն արտահայտեց՝ կամ բոլորի վրա խաչ քաշելով, կամ առանց որեւէ մեկին ընտրելու քվեաթերթիկը հանձնելով, նաեւ թունդ հայհոյանքներ գրելով: Իսկ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ոչ ավել-ոչ պակաս, քվեաթերթիկներում ավելացնում էին 13 տարվա գահակալի անունը ու դիմացը «պտիչկա» դնում: Բողոքի այս ձեւը համատարած կիրառվել է գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Օրինակ՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտում գտնվող թիվ 34/02 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շուրջ 40 անվավեր ճանաչված քվեաթերթիկներից 6-7-ում ավելացված է եղել Վարդան Ղուկասյանի անունը: Նույնը գրանցվել է նաեւ «Պրոգրես» համալսարանում տեղակայված թիվ 34/33 ընտրատեղամասում, Ջորջ Բայրոնի անունը կրող թիվ 20 դպրոցում գտնվող 34/57 ընտրատեղամասում: Գյումրեցիներն այս քայլով ոչ թե իրենց կրքոտ սերն են արտահայտել Ղուկասյանի նկատմամբ, այլ ընդամենը ցույց են տվել, որ նախագահական սցենարով բեմադրված ու թելադրված ընտրություններն ամենեւին էլ իրենց սրտով չեն:

Կարդացեք նաեւ՝ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930