Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը հանգստանում է հարևան Անակլիայում

Սեպտեմբեր 11,2012 14:35

ՖՈՏՈԼՈՒՐ

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին քաղաքապետի գերդաստանին` մասնավորապես եղբորորդիներին, հարևան Վրաստանում `Ուռեկիի լողափներից մեկում պատահաբար հանդիպած գյումրեցիները: Ըստ մեր աղբյուրների, Գյումրու քաղաքապետն այս օրերին հանգստանում է Վրաստանի ու Աբխազիայի սահմանում գտնվող շքեղ մի հանգստավայրում` Անակլիայում, որը վերջերս է կառուցվել նախագահ Սահակաշվիլու ջանքերով, ու այստեղ կազմակերպվում են միջազգային մակարդակի երիտասարդական ճամբարներ:

Ըստ նույն աղբյուրների, Վրաստանում է գտնվում նաև Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերը` Գյումրու քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը`Հովհաննես Գրքիկյանը, ով հանգստի է մեկնել իր սեփական մեքենայով ու հանգրվանել է Քոբուլեթիի խիստ թանկարժեք հյուրանոցներից մեկում` «Georgia Pallace Hotel»-ում: Նշենք, որ Սև ծովի ափին գտնվող այս հյուրանոցը Վրաստանի առաջին հինգ աստղանի հյուրանոցն է:

Հիշեցնենք, որ քաղաքապետը իր թիմակիցներով Գյումրիից հեռացել էր ՏԻՄ ընտրությունների նախօրեին` այսպիսով իր բողոքն արտահայտելով նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, որն իրեն չթույլատրեց առաջադրել իր թեկնածությունը, չհամաձայնեց նաև «առաջադրվել, մրցակցել նախագահի ֆավորիտ թեկնածու Սամվել Բալասանյանի հետ, հաղթելու դեպքում էլ տղամարդավարի պաշտոնը նրան զիջել» տարբերակի հետ:

Գյումրեցիների մի հսկա զանգված, ներկայանալով ընտրատեղամասեր, քաղաքապետի 4 թեկնածուների ցանկում ավելացնում էին Վարդան Ղուկասյանի անունը ու նրա օգտին քվեարկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930