Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. Ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումն ուտոպիա է ժողովրդի համար (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2012 14:26

«Առանց սեպտեմբերի 25-ին սպասելու՝ քաղաքական ուժերն արդեն ստարտը տվել են, ինչի մասին վկայում են քաղաքական գործիչների խայթոցներն ու մամուլում հրապարակած հարցազրույցները. օրինակ՝ Տիգրան Ուրիխանյանինը եւ Ռուբեն Հայրապետյանինը: Բացի այդ, շոշափվում են ՀԱԿ-ի թեկնածուների անունները՝ Լեւոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյան, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը կա ու կա»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Խոսելով Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունից, որ ընդդիմության միասնական թեկնածուին պետք է ժողովուրդն առաջադրի, Կարեն Քոչարյանն ասաց. «Ես հարգում եմ Բագրատյանին, բայց միասնական թեկնածուի առաջադրումն ուտոպիա կլինի ժողովրդի համար: Ժողովուրդն իր գործով է զբաղված, քաղաքական գործիչները պետք է առաջադրեն թեկնածուին, այլապես ամեն մեկն իր սիմպատիան կարտահայտի»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը նախանշում է առաջիկա քաղաքական իրավիճակի ուրվագիծը. «Հայրապետյանը, իշխանության մեջ եւ ՀՀԿ-ում լինելով ոչ պատահական մարդ, որոշակի սահմաններ է դնում: Մեսիջներն ուղղված էին առաջին եւ երկրորդ նախագահներին եւ Գագիկ Ծառուկյանին: Ցավոք, առաջիկա քաղաքական պայքարն ընթանալու է առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ: Ցավով եմ ասում, քանի որ հերթական անգամ մեր պետությունն առաջ չի նայում՝ անցյալում քչփորելով ապագան: Դա միշտ խնդիրներ է առաջացնում»: Քոչարյանը նկատեց, որ մեզանում հիվանդություն է դարձել այն, որ ուժեղ ժամանակ քաղաքական գործիչները չեն հիշում ժողովրդին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ քաղաքական ուժերն ակտիվ նախապատրաստվում են պայքարին. «Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի առաջարկին, ապա այն տարօրինակ եմ համարում: Նրա հայտարարությունների զգալի մասն ինձ համար անորոշ է: Չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում ժողովրդի կողմից սռաջադրված թեկնածու: Տպավորություն է ստեղծվում, թե կրթական հաստատությունները պետք է ժողովներ անեն եւ թեկնածու առաջադրեն: Մինչդեռ պարզ է, որ ձեւավորված քաղաքական դաշտում կան ռեսուրսներ հավաքած կուսակցություններ, որոնք առաջնորդվում են իրենց սկզբունքներով»:

Լուիզա ԱՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930