Aravot.am- ին հասած տեղեկություններով, Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Բյուրականի (նախկին Գյուլուբուլաղ) գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին ընտրությունների լույս առավոտ ինքնասպան է եղել: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, գրություն է թողել` հորդորելով ոչ ոքի չմեղադրել: Ըստ պտտվող լուրերի, երիտասարդը զինվորական է, և կրակել է իրեն ամրակցված զենքից:
Այսօր նրա հուղարկավորությունն է:
Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեզ փոխանցեցին, որ այս գյուղում նորից գյուղապետ է վերընտրվել ինքնասպանություն գործած երիտասարդի հայրը` Սեյրան Սարգսյանը, ով ՀՀԿ-ական է, և ըստ էության` մրցակից չի ունեցել:
Ի դեպ, երեկ ինքնասպանության մեկ այլ դեպք էլ գրանցվել է Գյումրիում, ինքն իրեն դանակահարել է Անի թաղամասի Արամ Խաչատրյան 31 շենքի բնակիչներից մեկը` 75-ամյա մի ծերունի` Մարտուն անունով: Նրա կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել, լուրեր են շրջանառվում, որ պատճառը եղել է հիվանդանալը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ