Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Սեպտեմբեր 11,2012 11:57

Երեկ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կազմակերպել էին իրենց հերթական բողոքի ակցիան։ Խորհրդարան մտնող պատգամավորներից միայն Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, մոտեցավ նրանց ու խոստացավ իբրեւ ԱԺ պաշտպանության ու ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ զբաղվել ծնողների բարձրացրած հարցերով։ Ծնողները ակցիան իրականացնելուց հետո իրենց դիմում-նամակը հանձնեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ նամակի կրկնօրինակները՝ բոլոր հանձնաժողովներին։ Նամակում ի մասնավորի ասված է. «Մենք՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներս, նախկինում /30.09.2011թ/ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանի միջնորդությամբ հանդիպել ենք ԱԺ չորրորդ գումարման մի քանի պատգամավորների հետ եւ ներկայացրել մեր գործերում տեղ գտած աղաղակող հակասությունները, որոնց ուղղությամբ նախաքննական մարմինը ոչինչ չի կատարել, ինչն առաջացրել է մեր եւ մեր զինվոր որդիների իրավունքների խախտումներ եւ խոչընդոտել է քր.գործերի արդարացի ընթացքին։

Մեր համոզմամբ, ներկայացված փաստարկները ավելի քան համոզիչ են, իսկ լռությունը՝ անհանդուրժելի։ Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավորներից, պատգամավորական բոլոր վեց խմբակցություններից, ինչպես նաեւ շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Որդեկորույս ծնողներս ակնկալում ենք արդարության վերականգնում»։ Դիմում–նամակը ստորագրել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մեկ տասնյակից ավելի ծնողներ:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930