Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, երեկ ՝ սեպտեմբերի 9-ին, Նո
ր-Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Երեկ, ժամը 15:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր-Նորքի բաժին հայտնել են, որ ձախ սրունքի դանակահարված վերք ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել Մինաս Ավետիսյան 4-ր փողոցի բնակիչ, 35 ամյա Գառնիկ Զաքարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որտեղ Գ. Զաքարյանը հայտնել է, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում Նորքի 4-րդ զանգվածում, «Գրանդ Չերոկիով» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դանակահարել է իրեն, հետո դիմել փախուստի:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ձեռնարկված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Զաքարյանին դանակահարել է Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան 14 շենքի բնակիչ, 19-ամյա Թադևոս Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար Թ. Ավետիսյանին, ով Մասիվում ավելի շատ հայտնի է Ռեմբոի տղա Թաթոս: