Նոր մրցաշրջանում Իտալիայի մարզասերները վոլեյբոլով ավելի շատ հետաքրքրվելու լրացուցիչ խթան կունենան: C2 դիվիզիոնի «Կաստելֆրանկո» ակումբի վոլեյբոլիստուհի Վերոնիկա Մաֆֆեյը, գնահատելով մարմնի գեղեցկությունը, որոշել է վոլեյբոլից բացի մեկ այլ գործով էլ զբաղվել եւ ընտրությունը կանգնել է «Միսս Իտալիա 2012» գեղեցկության մրցույթին մասնակցելու վրա: Թե Վերոնիկայի երազանքն իրականություն կդառնա՞, հայտնի կլինի ավելի ուշ: Սակայն իտալացի մարզասերները մտահղացմանն արդեն տվել են իրենց հավանությունուը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ