Աշխարհի 2003 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, Ռումինիայի հավաքականի նախկին անդամ, մարմնամարզուհի Ֆլորիկա Լեոնիդան մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվում է մարմնավաճառությամբ: Այս մասին Ռումինիայի հեռուստատեսությամբ հայտարարել է հավաքականում նրա նախկին մարզիչ Մոնիկա Ռոսուն: «Տխուր է դա տեսնել: Չգիտեմ, թե ինչն է Ֆլորիկային դրդել այդ ուղին ընտրել: Բայց Ռումինիայում եթե օլիմպիական չեմպիոն չես, մարզական կարիերան ավարտելուց հետո սովի ես դատապարտված», -ասել է մարզիչը:
25-ամյա Ֆլորիկան արտագնա ծառայություններ է մատուցում գերմանական կայքերի միջոցով: Նա մարզական կարիերան ավարտելուց հետո տեղափոխվել է Գերմանիա եւ աշխատել որպես ֆիթնեսի մարզիչ: Սակայն աշխատավարձը չի բավարարել առօրյա հոգսերը հոգալ: «Ինա» գաղտնանունով հանդես եկող նախկին մարզուհին իր արժանիքներից առաջին հերթին առաջարկում է «համբույրները» եւ «քնքշանքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ