Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որ այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի իր խմբում ապահովել էր երկրորդ տեղը, վերջին խաղում մրցակցի հարկի տակ զրոյական ոչ-ոքի արեց Չերնոգորիայի իր հասակակիցների հետ: Սակայն վաստակած մեկ միավորը մեր տղաներին չբավականացրեց՝ հայտնվելու 2-րդ տեղ զբաղեցրած չորս լավագույն թիմերի մեջ եւ պայքարը շարունակել փլեյ-օֆֆում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ