Ազատության հրապարակում շախմատի եռակի օլիմպիական չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մեծարման արարողության ժամանակ Aravot.am-ի հարցին, թե եզրափակիչ տուրում, երբ Հայաստան-Հունգարիա մրցամարտում որոշվում էր, թե Հայաստանը կնվաճի՞ համաշխարհային օլիմպիադայի հաղթողի տիտղոսը, եւ այդ օրը 1-ին խաղատախտակի առջեւ խաղում էին մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ու Հայաստանի հավաքականի մարզիչ եւ ավագ Արշակ Պետրոսյանի փեսան` Հունգարիայի լավագույն շախմատիստ Պետեր Լեկոն, ինքն ի՞նչ զգացողություն ուներ, Արշակ Պետրոսյանը պատասխանեց. «Պետերն իմ դստեր ամուսինն է, բայց սպորտում դա նշանակություն չունի: Բնականաբար, ցանկանում էի, որ Հայաստանը հաղթեր, թեկուզ Լեկոյի պարտության գնով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ