Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծեծի ենթարկվածներից մեկը՝ գյուղապետի թեկնածու Գոռ Մելիքյանի եղբորորդին է Արամ Մելիքյանը:
Ինչպես այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արամ Մելիքյանի մյուս հորեղբայրը` Դավիթ Մելիքյանը, նրան իսկապես ծեծի է ենթարկել նաեւ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի` որդին` ՄԱՊ-ի տնօրեն Մակար Պետրոսյանը,ով այսօր հերքել է իր մասնակցությունն այդ միջադեպին։
Դավիթ Մելիքյանը դեպքից մանրամասներ ներկայացրեց.«Մակար Պետրոսյանը և ընկերները 3 ջիպերով կանգնեցրել են մենակ երթևեկող Արամ Մելիքյանին, պիստալետի կոթով հարվածել են նրան: Հետո այնքան են ծեծել, որ կորցրել է գիտակցությունը»:
Ըստ նրա՝ Արամ Մելիքյանը ստացել է ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ:
«Վերնաշապիկը արյունի մեջ կորած հիմա դատախազությունում է, մեքենան արրյան մեջ կորել էր։ Ծեծին մասնակցել է նաեւ գործող գյուղապետ Արբակ Եղիազարյանը եւ նրա տեղակալ Սպարտակ Եղիկյանը»,- ասաց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: