Լրահոս
Օրվա լրահոսը

Մորնինգստար. «Սաֆարովի ներումը չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»

Սեպտեմբեր 10,2012 22:35

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը մտահոգություն է արտահայտել դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:

Այս մասին դեսպան Մորնինգստարն ասել է Բաքվում սեպտեմբերի 10-ին լրագրողների կայացած հանդիպման ընթացքում:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, պատասխանելով Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ հարցին, դեսպանն ասել է, որ սատարում է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարությունները:

«Մտահոգությունս այնն է, որ ներումը չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազման», – ասել է Ռիչարդ Մորնինգստարը՝ հավելելով. «»Հուսով ենք, որ հնարավոր կլինի շարունակել Լեռնային Ղարաբաղի շուրջ կառուցողական գործընթացը»:

Դեսպան Մորնինգստարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքը շարունակելու կարևորությունը:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, այս հարցի շուրջ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մյուս համանախագահների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ», – ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան  Ռիչարդ Մորնինգստարը:

Պատասխանելով Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ հարցին, դեսպանը սատարել է այս խնդրի շուրջ ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարությունները

Հիշեցնենք, որ Հունգարիայում Հայաստանի սպա Գուրգեն Մարգարանին կացնահարությամբ սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն օգոստոսի 31-ին ուղարկվել է իր հայրենիք, որտեղ, հակառակ նախկինում տրված երաշխավորությունների, անմիջապես ներվել և ազատ է արձակվել երկրի նախագահի կողմից:

Լեյտենանտ Սաֆարովը մահապատժի էր դատապարտվել 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից՝ 2004 թվականին Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Սաֆարովն ու Մարգարյանը 2004 թվականին գտնվել են Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացներն անցնելու նպատակով:

Հունգարիան վերադարձրել է 35-ամյա Սաֆարովին Ադրբեջանին՝ այդ երկրի արդարադատության նախարարությունից ստանալով երաշխիքներ առ այն, որ Սաֆարովին նշանակված պատիժը, որը ներառում է 25 տարի բանտարկությունից հետո ներում շնորհելու հնարավորություն, շարունակվելու է կիրառվել:

Ադրբեջանի նախագահի համացանցային կայքի անգլիալեզու մասում հրապարակվել էր նախագահ Ալիևի հրամանագիրը, որի համաձայն «1977 թվականին ծնված և 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից բանտարկության դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը պետք է ազատվի իր պատժից»:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի կողմից նույն օրը հրապարակվել է խնդրի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, որում նշվում է, որ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կայացրած ներման որոշումով:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930