Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի վարույթի վերաբերյալ նյութեր մեզ չեն տրամադրվել

Սեպտեմբեր 10,2012 22:16

«Pastinfo.am» կայքի «Հենակե՞տ, թե կառափնարան» վերնագրով հրապարակմանը «Ֆեյսբուքում» և որոշ լրատվամիջոցներում անդրադարձել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ անդրադարձել էինք 2010թ. հուլիսի վերջին ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքին, փորձել հասկանալ գործի քննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները, դատավարության ընթացքում և մինչ այդ կողմերի հրապարակած հակափաստարկների էությունը: Ընդ որում, հրապարակման մեջ մենք այդպես էլ վերջնական եզրահանգման չենք եկել այն պարզ պատճառով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում, մի շարք ապացույցներ դեռևս հետազոտված չեն, իսկ գործում առկա ապացույցների վերջնական իրավական գնահատականը կարող է տալ միայն դատարանը, ինչի մասին հստակ նշված է հրապարակման մեջ:

Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդների այն պնդմանը, թե «Վերջինս (նկատի է առնվում pastinfo.am-ը- Խմբ.) չէր կարող իմանալ, թե ինչ ապացույցներ են առկա գործի գաղտնի վարույթում, եթե այդ մասին նրան տեղյակ պահած չլինեին դատախազությունից կամ պաշտպանության նախարարությունից, քանի որ դրանք չեն հրապարակվել դատարանում», ապա մեզ, ցավոք, չի հաջողվել պարզել և այսօր էլ հայտնի չէ, թե ինչ ապացույցներ են առկա գործի գաղտնի վարույթում, կարո՞ղ են դրանք ինչ-որ լույս սփռել այս պատմության վրա, քանի որ նախաքննական մարմինը, ի պատասխան մեր խնդրանքի, կտրականապես հրաժարվեց հրապարակել դրանք՝ վկայակոչելով օրենքի արգելքը: Ուստի դրանց մասին խմբագրությունը բնականաբար հետևություններ անել չէր կարող ու չի կարող: Իսկ եթե կողմը ունի և պատրաստ է հրապարակել դրանք, պատրաստ ենք քննարկել այդ հարցը:

Ինչ վերաբերում է միակողմանիության վերաբերյալ հայտարարությանը, ապա, ի դեպ, նշված հրապարակումը ոչ թե 2 մասից է, ինչպես նշվում է հայտարարության մեջ, այլ երեք մասից: Հրապարակումը պատրաստելիս առավելագույնս հաշվի են առնվել դատավարության կողմերի՝ մամուլից հայտնի հիմնական փաստարկներն ու հակափաստարկները, որոնք նշվում են հրապարակման մեջ, քանի որ մենք նույնպես շահագրգիռ ենք, որ բացահայտվի ճշմարտությունը կամ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, այն «կոծկելուն ուղղված քայլերը», ովքեր էլ լինեն դրանց հեղինակները:

Մեզ համար նույնպես ցավալի է, երբ միանգամայն խաղաղ (ոչ մարտական) պայմաններում զինվոր ենք կորցնում, 20-30 թուրքի դեմ մեն-մենակ կռվող հայ զինվոր: Այդ իսկ պատճառով չէինք կարող անտարբեր գտնվել: Ցավում ենք, որ իրողությունը ընկալվում է այդպես, այդուամենայնիվ, հաշվի առնելով գործի տարողունակությունը, վերջնական հրապարակմամբ մեզ համար նույնպես ցավալի այս դեպքին կանդրադառնանք ավելի ուշ, երբ հետազոտված կլինեն գործի բոլոր ապացույցները:

 «Փաստինֆո» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930