Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Ռուբեն Հայրապետյանը Վահե Ավետյանի գործով որոշ ինֆորմացիա ունի, որը նախաքննական մարմինը չի հարցրել»

Սեպտեմբեր 10,2012 21:21

«Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այդ վեցին և թե կռիվն ով է սարքել… վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա : Ու ինձ համար անհասկանալի է… Զավեշտի հասնող բաներ եմ մտածում … որ նրան կաշառել են : …Այդպիսի բան չկա, չի կարող լինել… Այ այդպիսի բաներ էի մտածում …  որովհետև կռիվը սկսվել է այն մարդուց, ով ամբողջ կյանքում հավի պես է ապրել… վարորդը, ընդամենը վարորդը»,- «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանին   վերաբերող  Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից է: Aravot.am-ը Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված պարոն Հայրապետյանի այս հատվածի վերաբերյալ զրուցեց   Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ.

« Հարցազրույցը կարդալուց հասկացանք, որ լրագրողն  ավելի շատ աշխատանք է կատարել, քան մեր նախաքննության մարմինը եւ հայտնաբերել է փաստեր, որոնց մասին Ռուբեն Հայրապետյանը խոսում է  ու պատրաստ է խոսել, ուղղակի նրան հարց տվող չի եղել: Հետաքրքիր է, որովհետեւ  եթե Ռուբեն Հայրապետյան ասում է , ուրեմն դա իրեն հայտնի է , նա  տիրապետում է որոշ  ինֆորմացիայի: Միգուցե Ռուբեն Հայրապետյանը ճիշտ է ասում, որ հենց վարորդ-առաքիչը կամ մենեջերն է սկսել կռիվը»: Պարոն Եգորյանն ասաց, որ առաջիկա դատավարություններին հնարավոր է միջնորդեն դատարանին պարոն Հայրապետյանի ասածների վերաբերյալ նրան հարցաքննեն.«Մի շարք խնդիրներ ունենք, որ ծրագրավորել ենք, այս պահին չենք կարող ներկայացնել:  Այդ նույն վարորդի՝ Արթուր Բաբլոյանի մասին է խոսքը,  որը մեղադրվողների մեջ կա: Դա մի քիչ ուրիշ հարց է, եթե Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է մի բան, նախաքննության մարմինը պետք է  ձեռնամուխ լինի այդ հայտարարության վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկի ու  հարցաքննի այդ մարդուն, այդ մարդիկ չեն կատարել  իրենց պարտականությունները»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930