Լուսանկարում հայկական միակ դրոշն է ամբողջ Թուրքիայի տարածքում, որը գտնվում է Սևծովյան Տնտեսական Համակգործակցություն (ՍԾՏՀ) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության շենքի պատին: Գտնվելով բավականին բարձր վայրում` դրոշը այնքան էլ նկատելի չէ անցորդների համար, քանի որ այն կապված է կազմակերպության դրոշի հետ:
Հայաստանը ՍԾՏՀ-ի լիիրավ անդամ է Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, Սերբիա) հետ:
2001 թվականի օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը իր ողջ անձնակազմով: Ներկայացուցչությունը գլխավորում է Միքայել Վարդանյանը: Կազմակերպությունը Հայաստանում ներկայացված չէ:
ՍԾՏՀ-ն կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք:
Էլմիրա Աբգարյան` (mynews.am)