Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորից սխալ մեկնաբանություն

Սեպտեմբեր 10,2012 19:42

 

2012 թվականի սեպտեմբերի 8-ին «Առավոտում» հրապարակված «Մարզպետի տեղակալը, ըստ էության, չի պատասխանել տեղեկատվության վերաբերյալ մեր հարցմանը» նյութի  հեղինակը` Ոսկան  Սարգսյանը, սխալ   մեկնաբանություն է կատարել, երևի  ըստ էության, չհիշելով սեփական հարցման բովանդակությունը: Նշում է, թե հարցրել է արտերի քանակի մասին, իսկ Տավուշի մարզպետարանը պատասխանել է արտհնձի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բառացի մեջբերում ենք 24. 08. 2012 թ. կատարած նրա հարցման մեջ նշված հարցը. «Այս տարի Տավուշի մարզի համայնքներում որքա՞ն հեկտար աշնանացան ցորեն է հնձվել: Խնդրում եմ ըստ համայնքների նշել, թե որ համայնքում ինչքան հացահատիկ, աշնանացան ցորեն է հնձվել»: Որպես փաստացի ապացույց կից ներկայացնում ենք Ոսկան Սարգսյանի հարցման պատճենը:

Պետք է նշել նաև, որ Ոսկան Սարգսյանին մի քանի անգամ  մեր կողմից զգուշացվել է, որպեսզի նա հարցումները կատարի պատշաճ կերպով: Սակայն  նա շարունակում է նույն` անհասկանալի ձեռագրով ու ոճով հարցումների շարքը:

 

ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930