Անգլո-զանզիբարյան պատերազմ, տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը: Սկսվել էր առավոտյան ժամը 9:00-ին և ավարտվել 9:38:
Շրի Լանկայում ոսկերչական ցուցահանդեսի բացման ժամանակ չինացի այցելուն 14 հազար դոլար արժողությամբ ադամանդ է կուլ տվել, եւ փորձել ճողոպրել։ Չինացուն ձերբակալել են եւ տարել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկել։
Շոտլանդական ձկնորսական նավի նավավար Էնդրյու Լիփերը ծովից գտել է 98 տարի առաջ գրված նամակով շիշ: Շիշը հայտնաբերվել էր Շոտլանդական կղզիների ափին: Շշում ոլորված է եղել փոստային քարտ, որտեղ գրված է եղել, որ այդ շշի գտնողին 6 պենս պարգեւ է հասնում Գլազգոյի նավիգացիոն դպրոցից:
Հավատացյալ հրեաները աշխատում են խուսափել քրիստոնեական խորհրդանիշներից և ընդհանրապես նշաններից, որոնք նման են խաչին։ Օրինակ` հրեական որոշ դպրոցների աշակերտները + նշանի փոխարեն գրում են շրջված «т» կրկնող նշանը։