Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փախուստի մեջ գտնվող անձը ընտրվեց ավագանի

Սեպտեմբեր 10,2012 18:46

Մինչ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ու փնտրում է Գյումրիում Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ   մենամարտած ու քաղաքի կենտրոնում  կրակոցներ հնչեցրած երիտասարդներին, պարզվում է, որ այդ նույն գործի  պատճառով  փախուստի մեջ գտնվող  Էդգար Մկրտչյանը , այսօր արդեն իսկ ընտրվել է  ավագանու անդամ: Ընդ որում , այս երիտասարդը  21 հոգու մեջ  զբաղեցրել է  երրորդ հորիզոնականը` հավաքելով 1185 ձայն: Նշենք, որ նա իր թեկնածությունն էր առաջադրել   Սամվել Բալասանյանի «Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնող խմբով, խնամիական կապերի մեջ լինելով գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ (նա Գյումրու ավագանու նախկին անդամ Գևորգ  Առաքելյանի `Փիսոյի փեսան է, իսկ Վարդան Ղուկասյանի դստրերից մեկը Առաքելյանների հարսն է)`  որոշել էր սատարել  Սամվել Բալասանյանին, որi համար էլ Սպարտակը բացատրություն էր պահանջել: Հիշեցենենք, որ ջահելների  ռազբորկաները սկսվել էին «Գծի հետև» թաղում` ավագանու հենց այս անդամի նախընտրական շտաբի դիմաց, այնուհետ  շարունակվել էին Ղուկասյաններին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղատան դիմաց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930