Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա Ալֆոնսը. Գոհար Ղազարյանը կոչ է անում զգուշանալ ալֆոնսներից

Սեպտեմբեր 10,2012 18:09

 

Գոհար Ղազարյանի  եւ Համլետ Քեշիշյանի սիրային պատմությունը սկսվել է աղջկա աշխատավայրում: Համլետը մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող էր, ով հասցրել էր հետաքրքրվել եւ իմանալ Գոհարի հնարավորությունների եւ վաստակած գումարի չափի մասին. «Մեկ տարի առաջ դեկտեմբեր ամսին, նա ինձ սիրային խոստովանություն է անում, որից շատ չանցած մենք ամուսնանում ենք: Ես երբեք չեմ մտածել, որ իր զգացմունքներն իմ նկատմամբ անկեղծ չեն, քանի որ մեծ ջանքերի շնորհիվ է կարողացել գրավել իմ սիրտը: Նրա պատրաստակամությունն իմ ծնողների հետ ծանոթանալու, այնուհետեւ ինձ ծանոթացնելու իր ծնողների հետ, արագ ընտանիք կազմելու եւ միավորվելու միտումը, երբեւէ կասկած չի հարուցել իմ մեջ, որ կարող է խաբեություն լինի եւ այդ ամենն ընդամենը գործի մի մասն է կազմում» ,-պատմում է Գոհարը: Ամուսնության օրը զույգերը տեղափոխվում են ամուսնու հայրական տուն, որտեղ էլ շարունակում են բնակություն հաստատել: Երկու ամիս անց Համլետը որոշում է, որ իրենք առանձին պետք է ապրեն, որի համար իրենց հարկավոր է նոր բնակարան եւ քանի որ Համլետն այնքան գումար չուներ, որպեսզի կարողանար բնակարան գնել, Գոհարը օգնության է դիմում իր ծնողներին.«Բնակարան ձեռք բերելու համար ծնողներս տրամադրեցին 17000ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Սակայն խարդախությամբ տունը ձեւակերպվել է նրա մոր՝  Արեւիկ Քեշիշյանի անունով, պատճառաբանվելով, որ Համլետը հետագայում իր հոր՝ Տիգրան Քեշիշյանի միջնորդությամբ կկարողանա ՀՀ պաշտպանության նախարարությունից ստանալ բնակարան »,-ասում է Գոհարը:

 

Բացի բնակարանից՝ իր ծնողների միջոցներով ձեռք է բերվում կահույք, կենցաղային տեխնիկա, ինչպես նաեւ՝ 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով  ավտոմեքենա: «Այստեղ նորից տեղի է ունեցել խարդախություն. ավտոմեքենայի մասով կատարված փաստացի առքուվաճառքը ձեւակերպվել է որպես նվիրատվության գործարք»,-ընդգծում է Գոհարը:

Այնուհետեւ Գոհարը մեկնում է Մոսկվա ծառայողական գործուղման՝ հեռախոսային կապի մեջ լինելով ամուսնու հետ: Այդ ընթացքում ամուսինները ջերմ ու սիրառատ են եղել միմյանց նկատմամբ, այնինչ Համլետի սերն ընդամենը բեմադրություն է եղել կնոջն ավելորդ կասկածի տեղիք չտալու համար:

Գործուղումից վերադառնալուն պես Գոհարը տեսնում է դռան փականը փոխված, իսկ ավելի ուշ պարզում, որ ամուսինը գործերը տվել է դատարան, որպեսզի ամուսնալուծվեն: Գոհարի համար ամեն ինչ պարզ էր: Նա բացահայտեց իր համար ցավալի մի իրողություն, որի արդյունքում հայտնվեց անելանելի վիճակում. «Բնակարանից ոչինչ պահանջել չէի կարող, քանի որ այն սկեսրոջս անունով էր գրանցված, մեքենան խարդախությամբ ձեւակերպվել էր՝ որպես նվիրատվություն ամուսնուս, ինձ ահաբեկելով՝ ստիպել էր վերցնել վարկ (1200000 ՀՀ դրամ-Գոհար), որը ստիպված մինչեւ այսօր ինքս եմ փակում»: Այս խնդրի վերաբերյալ Գոհարը դիմել է ՀՀ ոստիկանության Շենգավիթ բաժին, հետագայում գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր ոստիկանություն: Սեպտեմբերի 3-ին արդեն դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ՀՀ զինվորական դատախազություն, բայց որեւէ հստակ պատասխան առայժմ չի ստացել. «Էնպիսի տպավորություն է, ասես իրար պաս են տալիս. ոչ ոք հանձ չի  առում գործը վերցնելու եւ ընթացքի մեջ դնելու համար: Արդեն նախկին ամուսնուս հայրն էլ օգոստոսի 25-ին ժամադրում է հորս եւ ասում.«…Ներսե՛ս, դու գիտես իմ հնարավորությունները…»:

Իմ ցանկությունն է, որ մարդիկ իրազեկ լինեն, որ քաղաքում կան նաեւ այսպիսի մարդիկ, ովքեր խաբեությամբ են զբաղվում, ամուսնանում են, ընտանիք կազմում կասկածի տեղիք չտալով, այնինչ դա ծրագրի մի մասն է կազմում»:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930