Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը շարունակում է արձագանքել

Սեպտեմբեր 10,2012 17:52

Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը  բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի  հայ համայնքներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՊՀ տարածքի երկրներում, Եվրոպայում, Ավստրալիայում: Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո  կոչով  դիմել էր աշխարհասփյուռ հայությանը: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքռի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչությունը, բողոքի ցույցեր են անցկացվել ԱՊՀ բոլոր երկրներում: Հայաշատ քաղաքներում անվանի մարդիկ, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց անհամաձայնությունն ու գնահատականն են տվել կատարվածին:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ  իր մտահոգությունն է հայտնել ռուսական պաշտոնատար անձանց լռության վերաբերյալ, և նշել է, որ Ռուսաստանը պետք է առաջինն արձագանքեր: Նա ընդգծել է, որ մտահոգված է Ռուսաստանում բնակվող հայերի անվտանգությամբ, քանի որ, եթե նման հանցագործություն կարող է տեղի ունենալ ԵՄ-ի անդամ հանդիսացող երկրում, իսկ մարդասպանը կարող է հերոսի կարգավիճակ ստանալ, ապա ոչ մի հայ ապահովագրված չէ նման §սաֆարովներից¦: Հայտարարությանը միացել են նաև Կրասնոդարի երկրամասի հայկական երիտասարդական կառույցները: Հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանում  գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, ռուսաստանի Դաշնությունում գործող էլեկտրոնային և տպագիր մամուլի օրգաններ:

Բողոքի ցույցեր են անցկացվել, անհամաձայնության ելույթներ և հայտարարություններ են հռչակվել  Պերմի, Դոնի Ռոստովի, Կուբանի, Սիմֆերոպոլի, Նիժնի Նովգորոդի, Սոչիի, և այլ  հայ համայնքների կառույցների կողմից:

Յարոսլավլի մարզային հայկական համայնքը, ի պատասխան ՀՀ սփյուռքի նախարարության՝ միավորմանն ուղղված կոչին՝ հանդես եկավ հայտարարությամբ՝ միակամ դատապատելով Հունգարիայի իշխանությունների խայտառակ գործարքը Ադրբեջանի հետ, որով ոտնհարվեցին քաղաքակիրթ մարդկության հազարամյակների արժեքները:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ Հունգարիայի դեսպանատան առջև, բազմամարդ ցույց անցկացվեց՝ հայերի և այլազգիների մասնակցությամբ՝ դատապարտող վանկարկումներով ու հայտարարությամբ: Բողոքի ակցիաները հաջորդելու են Ուկրաինայի մյուս քաղաքներում ևս:

Սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջեւ: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգեւ է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության եւ Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը եւ մերժում է աստվածային օրեն-քը երկրի վրա»:

Բողոքի մեծամասշտաբ ակցիա անցկացվեց Թբիլիսիում՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանում գործող այլ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Իսկ Ռուսաստանի Ջավախահայերի միությունը իր տարածած կոշտ հայտարարության մեջ նշել է.  «Ամոթ այն «վաճառված» եվրոպական երկրներին, որոնց լուռ համաձայնությամբ վաճառվում են իսկական եվրոպական արժեքները»:

Մեծամասշտաբ բողոքի ակցիա է նախատեսվում նաև սույն թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930