Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանում կին թեկնածու չընտրվեց, Սիսիանում ընտրվեց միակ կին թեկնածու լրագրողը

Սեպտեմբեր 10,2012 17:33

Կապանում սեպտեմբերի 9-ին անցկացված համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված 4 կին թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել: 15 հոգանոց ավագանու տեղի համար պայքարում էր 54 թեկնածու, որոնցից 4-ը կին էր: Ավագանու անդամի բոլոր 4 թեկնածու կանայք` Կապանի քաղաքապետի խորհրդական, անկուսակցական Հասմիկ Աթայանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Գոհար Սարգսյանը, անկուսակցական Աննա Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Լիանա Մարտիրոսյանը, ինքնաառաջադրմամբ էին հանդես եկել: Թեկնածուներից եւ ոչ մեկը չի հավաքել բավարար թվով ձայներ, նրանց օգտին քվեարկած ձայները չեն անցնում նույնիսկ 200-ի սահմանը: Հասմիկ Աթայանը հավաքել է 107 ձայն, Աննա Հարությունյանին կողմ է քվեարկել 112 հոգի, Լիանա Մարտիրոսյանին` 161-ը, ամենաշատ քվեները հավաքել է ԲՀԿ անդամ Գոհար Սարգսյանը`164 ձայն: Կապանում մինչեւ օրս ավագանու անդամի միայն մեկ կին թեկնածու է եղել` Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանը:

Ի տարբերություն Կապանի` Սիսիանում ավագանու կին թեկնածու է ընտրվել:

Ինչպես տեղեկացրել էինք, ավագանու անդամի միակ կին թեկնածուն՝ մասնագիտությամբ լրագրող, «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր, «Երկիր Մեդիա»-ի Սյունիքի թղթակից, Հայաստանի ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս Սրբուհի Գրիգորյանն էր:

Սիսիանում 15 տեղի համար պայքարում էր 22 թեկնածու եւ առաջին անգամ պատմության մեջ Սիսիանում համայնքի ավագանին կունենա կին ներկայացուցիչ: Ինքնաառաջադրված, անկուսակցական լրագրողը հաղթեց 237 ձայնով:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930