Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադար` հայ-ադրբեջանցի հաքերների միջեւ

Սեպտեմբեր 10,2012 17:15

«Նախորդ շաբաթներին 120.000 ից ավելի վարակված համակարգիչ է աշխատել Հայաստանի վրա»,- հայ-ադրբեջանցի հաքերների վերջին պայքարին անդրադառնալով՝ «Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, հարձակումները գալիս էին հիմնականում Պակիստանից, Ադրբեջանից, Թուրքիայից. «Ով էր իրագործողը, դժվար է ասել, բայց դժվար չէ հասկանալ, թե ով է գումար տրամադրել: Այսօր Ադրբեջանն այդ հնարավորությունները չունի ինքնուրույն կազմակերպել նմանատիպ հարձակումներ, բայց շատ մեծ շուկա կա եւ հնարավոր է պատվիրել նմանատիպ հարձակումներ»:

Պարոն Մարտիրոսյանի պատմելով, հայկական լրատվամիջոցները հարձակման թիրախում հայտնվեցին մայոր Սաֆարովի` Բաքվի օդանավակայան իջնելուց մի քանի ժամ հետո: Նրա խոսքերով, ադրբեջանցիները բացի հաքերական հարձակումներից, նաեւ DDOS հարձակումներ են իրականացնում, որի դեպքում մեծ քանակի այցելություններ են գեներացվում, ու կայքը սկսում է չաշխատել:

Ադրբեջանցիներին հայկական կողմից այս անգամ հակահարված պատրաստել էին հիմնականում սոցիալական կայքերում համախմբված երիտասարդներ: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ի տարբերություն ադրբեջանցի հաքերների հարձակումների, որոնք գրեթե լուրջ հետեւանքներ չունեցան, ադրբեջանական լրատվամիջոցները հայկական կողմի հարվածներից օրերով չեն աշխատել:

Ներկայումս, ըստ պարոն Մարտիրոսյանի, հայ-ադրբեջանական հաքերների միջեւ հրադադար է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930