Երևանի կայազորում տեղակայված N զորամասից ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 09.09.2012թ, ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս պահակակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին՝ նախնական տվյալներով ինքնասպան եղած վիճակում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/ հարուցված է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: