Շրթներկը վնասակար է առողջությանը, մասնավորապես՝ այն կարող է վնասել սիրտը. զգուշացնում են ամերիկացի գիտնականները, հորդորելով կանանց հնարավորինս զերծ մնալ դրանց կիրառումից: Բանն այն է, որ բավականաչափ քիմիական հավելումներով պատրաստված նյութը, որը կանայք օգտագործում են գեղեցկանալու համար, ամեն վայրկյան վնասում է սիրտը, քանի որ շուրթերի միջոցով շատ արագ «տեղ է հասնում» այն, ինչը վտանգավոր է առողջությանը:
Տրիկլոզան կոչվող նյութը, որը առկա է գրեթե բոլոր տեսակի կոսմետիկ, մաքրող միջոցների, ինչպես նաեւ հիգիենայի պարագաների եւ խաղալիքների մեջ, հակացուցված է: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս չհավատալ բոլոր այն ֆիրմաներին, որոնք իրենց արտադրանքի վրա նշում են, թե դրանում բացակայում են քիմիական հավելումները:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ