«Երբ տղամարդը լռում է, երկու բան կարող ես անել. առաջին՝ հանգիստ ես թողնում նրան, երկրորդ՝ հարցերոդ «խեղդում» ես նրան: Օրինակ՝ հարցնում ես՝ ինչի՞ մասին է մտածում նա, հետո թե ինչու է նա հենց այդ մասին մտածում, այնուհետեւ խնդրում ես՝ գուշակի՝ դու ինչի՞ մասին ես մտածում եւ այդպես շարունակ: Հետո էլ պիտի զարմանաս, որ այդ հարցերից նա նյարդայնանում է»,- գրում է ռուսական tata.ru կանացի օն-լայն ամսագիրը եւ ավելացնում, որ տղամարդիկ միայն այդ հարցերից չեն նյարդայնանում. ներկայացնում է ռուս տղամարդկանց միջեւ անցկացրած հարցման արդյունքները.
«Իսկ դու ինձ սիրու՞մ ես»
Կիրիլ, 27 տարեկան: «Աղջիկները սովորաբար այս հարցը տալիս են, երբ գիտեն՝ ստանալու են դրական պատասխան: Բայց եթե դու արդեն գիտես հարցի պատասխանը, ինչի՞ ես ավելորդ անգամ այդ մասին հարցնում: Եթե ես քեզ սիրում եմ, դու առաջինը կիմանաս այդ մասին»:
«Ինչքա՞ն ուժեղ ես դու ինձ սիրում»
Կոնստանտին, 21 տարեկան: «Իսկ սիրո ուժը չափվո՞ւմ է: Հետաքրքիր է՝քանի՞ ջոուլով, ամպերով կամ վատտով: Ես իսկապես քեզ սիրում եմ, բայց ինչի՞ այն չափել: Հնարավոր չէ՞՛ սիրել եւ միեւնույն ժամանակ հիմար հարցեր չտալ»:
«Ինչո՞ւ ես դու ինձ սիրում»
Վյաչիսլավ, 26 տարեկան: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է նման հարց տալ: Եթե ես սիրում եմ, ապա ամբողջէությամբ: Չի կարելի ասել՝ սիրում եմ աչքերդ, շուրթերդ, եղունգդները, իսկ մնացա՞ծը: Թվում է՝ այս հարցին պատասխանելու համար պիտի թվարկես մարմնի բոլոր մասերը, հետո բնավորության գծերը ու անպայման՝ ամբողջը լուսավոր ֆոնի վրա, իսկ դրա համար մի ամբողջ օրդ կարող է անցնել»:
«Քեզ հետ ինձ լա՞վ ես զգում»
Արտյոմ, 18 տարեկան: Մեկ է, չեմ կարող հասկանալ այս հարցը տալու իմաստը: Եթե ես քեզ հետ եմ, նշանակում է ինձ լավ եմ զգում: Վատ զգայի, վաղուց էի գնացել քեզանից:
Ինչպիսի՞ հարցեր չեն սիրում հայ տղամարդիկ, փորձեցինք պարզել մենք ինքներս.
«Հեռախոսիս համարը քեզ ո՞վ ա տվել»
Գարիկ Առաքելյան, 21 տարեկան: Առաջին անգամ զանգել ես, ուզում ես խոսես քո զգացմունքների մասին, մեկ էլ հարցնում ա՝ համարս քեզ ո՞վ ա տվել: Բայց դա ի՞նչ կարեւոր ա, ես իմ սիրո մասին եմ խոսում, դու փորձում ես թեման շեղել, իսկ իմ զգացմունքնե՞րը: Չեմ սիրում, երբ աղջիկները ինձ էտ հարցն են տալիս:
«Քանի՞ տարեկան ես»
Մամիկոն Հարությունյան, 22 տարեկան: Գիտեմ՝ էս հարցը աղջիկները տալիս են, որ տարիքդ ճշտեն, հասկանան իրենցից տարիքով մե՞ծ ես, թե՞՝ փոքր: Ախր դա ի՞նչ կարեւոր ա սիրային հարաբերություններում: Մենակ հայ աղջիկները իրանց կտանջեն էտ հարցով. իրենց հավանած տղան փոքր ա տարիքով:
«Ի՞նձ ես շատ սիրում, թե ասենք՝ Հասոյին»
Արմեն Գյոզալյան, 26: Ախր փորձել պարզելը, թե նախկինի ինչն էի սիրում, ինչքան էի սիրում, ավելորդ լարվածություն է ստողծում սիրային հարաբերություններում: Եթե ես քեզ եմ հիմա սիրում, պե՞տք է վերհիշեցնել նախկինին, փորձել հետաքրքրվել նրանից ՝ էտպես ինձ մոտ հիշողություններ արթնացնելով, քեզ մոտ էլ կասկածներ: