Երգչուհի Ռիհաննան կրկին փոխել է ոճը: Այս անգամ երկրպագուները երգչուհուն տեսել են կարճ սանրվածքով: Օրերս Լոս Անջելեսում կայացած «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ Ռիհաննան իր նոր կերպարով զարմացրել է բոլորին. երգչուհին համարձակ քայլ է արել՝ իր գեղեցիկ երկար վարսերը վերածելով «տղայական» սանրվածքի: Ստացված արդյունքից Ռիհաննան գոհ է, լրագրողների հարցերին պատասխանելիս էլ նշել է, որ մազերի հետ կապված փորձարկումներն իր մոտ միշտ հաջող ավարտ են ունենում ինչպես գունային, այնպես էլ ձեւափոխությունների դեպքում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ