Շուտով Մեքսիկան կտոնի արդեն ավանդույթ դարձած շոկոլադի փառատոնը, որն անցկացվում է նոյեմբերի 22-25-ը: Մեքսիկացիները փառատոնը անվանում են «Մայաների ժառանգությունը» (Festival del Chocolate Liegado Maya): Փառատոնի շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալ տարբեր տեսակի շոկոլադների պատրաստման ընթացքին, մասնակցել դրանց ձեւավորմանը, համտեսին, վարպետության դասընթացներին, ինչպես նաեւ ցուցահանդես-վաճառքին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ