Լրահոս
Օրվա լրահոսը

Դալլաքյանը հակադարձում է Դավիթ Հարությունյանին. «Ե՞ս, ես նմա՞ն եմ թույլ չտվողի»

Սեպտեմբեր 10,2012 15:46

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն առաջարկում էր խստացնել մանկապիղծների պատժաչափը, որոշել էր դրա հետ կապված փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Մի քանի օր առաջ ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկեց, քանի որ Դալլաքյանը չկա, որեւէ մեկը ստորագրի այդ օրինագծի տակ: Բայց պարոն  Հարությունյանը պատմեց, որ մի պատմություն ունեցել են, երբ պատգամավորներից մեկն ուզեցել է ստորագրել նախագծի տակ, սակայն Վիկտոր Դալլաքյանը իր առարկություններն է հայտնել, դեմ է եղել եւ թույլ չի տվել:

Այսօր Aravot.am-ը պարոն Դալլաքյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ թույլ չի տալիս, որ որեւէ մեկը ստորագրի ու ընդունի իր հեղինակած օրենքը: Նա պատասխանեց. «Ե՞ս, ես նմա՞ն եմ թույլ չտվողի»: Նրա մեկնաբանությամբ՝ «ԱԺ կանոնակարգի համաձայն, ես իմ ելույթի ժամանակ ասել եմ, որ 20-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ եմ ունեցել, որոնք օրակարգում եւ քննարկման առարկա են եղել: Այդ օրենսդրական նախաձեռնություններին տեր կանգնելու եղանակները եւ ձեւերը ես գիտեմ: Ինչ-որ մեկին թույլ տալ- թույլ չտալը ԱԺ կանոնակարգով է: Եթե նախկին հեղինակը իր համաձայնությունը տալիս է, ուրեմն որեւէ պատգամավոր կարող է դրանք հեղինակել: Իսկ քանի որ ես նշանակվել եմ ՀՀ նախագահի ներկայացուցիչ, արդեն ես ինքս կարող եմ այդ օրենսդրական նախաձեռնությունների ճակատագիրը որոշել: Կան համապատասխան մեխանիզմներ, փակագծերը ես չեմ ուզում բացել, որոնց միջոցով դրանք կներկայացվի ԱԺ-ին, դուք անհոգ եղեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930