Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ

Սեպտեմբեր 10,2012 15:43

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կազմակերպելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարությամբ շարունակվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ Ծիծեռնակաբերդի տարածքում արդեն իսկ ոռոգվել է շուրջ 40 հեկտար տարածք:

Քամիների ժամանակ ծառերի տապալման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել սանիտարական էտման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև տապալման վտանգ ներկայացնող ծառերը փոխարինել նորերով:

Շինարարական հրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ շարունակվող հսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը` դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված և ներկրվող ավտոբուսները:

«Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ պայմաններ հասարակական տրասպորտի սպասարկման ոլորոտում` ապահովելով համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ պահանջների կատարումը»,-նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` արգելելու համար չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը:

Մայրաքաղաքում շարունակվում են կամարանցումների բարեկարգման, պատերի գեղարվեստական ձևավորման և լուսավորության աշխատանքները:  Զուգահեռաբար վարչական շրջանների կողմից ներկայացվում են բակային տարածքների այն հասցեները, որտեղ նախատեսված է նկարազարդման աշխատանքներ իրականացնել:

Զեկուցվել է, որ ավարտվել են կենտրոնական փողոցների ցայտաղբյուրների վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ մշտական հսկողություն կիրականացվի հատկապես բակային տարածքներում գործող կամ վերագործարկված ցայտաղբյուրների անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով:

2012 թվականի ծրագրերով նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների վերաբերյալ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ խիստ հսկողություն է իրականացվում փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմանորոգման և փոսալցման աշխատանքների որակի և իրականացման ժամկետների նկատմամբ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանք տանել կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների ուղղությամբ և ծրագիրն ամբողջությամբ ավարտել` ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկ:

Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատկապես պատշաճ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին:

Զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում է <<Երևան ջուր>>, <<Երևան գազ>> և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>>  ընկերությունների ենթակայության շենքերի, բաշխիչ կայանների, գազատար և ջրատար խողովակների ներկման, մաքրման և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են  բազմաբնակարն շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայատարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, նախորդ շաբաթվա ընթացքում տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների երկրորդ խմբաքանակը: Նախորդ շաբաթ իրականացվել է նաև մայրաքաղաքում առկա հին ու ոչ պիտանի մի շարք գովազդների ապամոնտաժում:

Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվելու բազմաբնակարան բնակելի շենքերում առնետների ոչնչացման ուղղությամբ` օգտագոծելով նոր դեզամիջոցներ: Այդ ուղղությամբ առողջապահության վարչության աշխատակիցները ՀՀ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություններ` արտոնագրերի, ինչպես նաև գրավչանյութերի պատրաստման և պահպանման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Զուգահեռաբար համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել նաև վարչական շրջանների մի շարք բազմաբնակարան շենքերում` համապատասխան ընկերության հետ պայմանագրերի առկայությունը ճշտելու նպատակով:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, համապատասխան աշխատանքներ են տարվում այգիներում և պուրակներում WiFi համակարգերի տեղադրման ուղղությամբ: Համակարգի ընդլայնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել  նաև շահագրգիռ տնտեսվարողներին և այլ կազմակերպությունների:

Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազղմակերպման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ծրագրի և սահմանված ժամանակացույցի համաձայն:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև իրազեկել բնակչությանն ու շահագրգիռ կազմակերպություններին շաբաթ օրը կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքների վերաբերյալ, որին արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու  նաև երիտասարդական և բնապահպանական մի շարք կառույցներ ու հասարակական կազմակերպություններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930