Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց կաթնամթերքում սոդա օգտագործած ընկերությունները 300 հազարանոց խախտում են թույլ տվել

Սեպտեմբեր 10,2012 15:11

Օրերս կաթնամթերք արտադրող 7 ընկերության`«Թամարա», «Արզնի», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Թամարա եւ Անի», «Բիոկաթ» արտադրանքում Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտնաբերել էր սոդա: Ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանն, այսօր, «Նովոստի» մամուլի ակումբում, ասաց, որ խախտում թույլ տված ընկերություններում, առայժմ, ստուգումները շարունակվում են եւ մոտ 18 օրից պարզ կլինի թե որ ընկերությունը որքան կտուգանվի, սակայն սոդայի պարունակությամբ արտադրանք թողարկելը, պարոն Բախչագուլյանի խոսքերով, 300 հազար դրամանոց տուգանք է:

Երկու օր առաջ նշյալ ընկերությունների արտադրանքից կատարած նմուշառումներում, ծառայության պետը վստահեցրեց, որ արդեն սոդան բացակայել է: Առայժմ պարզ չէ, թե սոդան կաթին ով է խառնել` գյուղացին, կաթ մթերող ընկերությունը, որը տրամադրում է արտադրողին, թե հենց արտադրողը, բայց ծառայության պետը փաստում է, որ սոդան կաթի մեջ իջեցնում է թթվայնությունը եւ կաթը երկար պահելու համար է այն խառնվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930