Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցի որոշ մասն իրականությանը չի համապատասխանում:
«Եթե հիմնվենք այն ֆորմալ հայտարարությունների վրա, որոնք ներկայացված են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, որոնք առայժմ իրար հետ ընդհանուր քաղաքական լեզու չեն գտնում, այս հայտարարությունը թվում է, իրականությանը չի համապատասխանում: Մյուս հարցն է, որ Հայաստանում կան զարգացումներ, որ տեղի են ունենում ջրի երեսի տակ , եթե այս հարցազրույցի մեջ պարունակող նյութերը հանդես են գալիս, որպես ջրի երես հանվող ճշմարտություններ, դրա ականատեսը կարող ենք դառնալ մոտակա 2-2,5 ամսվա ընթացքում»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետը: Նա ասաց, որ հարցազրույցում կոնկրետ պատասխաններ էմոցիոնալ էին:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ հավելեց. «Ստացվում է, որ Նեմեց Ռուբոն պետք է Հայաստանում որոշի ճիշտն ու սխալը որն է, եւ բոլորը պետք է քննարկեն: Իրականության մեջ լրիվ ուրիշ բաներ են կատարվում… ցանկացած քաղաքական դեմք, քաղաքական խմբավորում հիմա էլ փորձում է ակտիվություն օգտագործել: Մարդու օբյեկտում հանցագործություն է կատարվել, հասարակությունը ընդվզել է ու պահանջներ է դրել, բայց հիմա պարզվում է` այդ մարդը փոխանակ գնա դատարանի առաջ պատասխան տա, հստակ դիրքորոշումներ է արտահայտում Հայաստանի քաղաքական դեմքերի մասին: Բայց դա իր խնդիրը չէ, դա այն մարդկանց խնդիրն է, որոնք դա ցանկանում են, որ նման մարդկանց բերանով խոսվի, ինչ է կատարվում Հայաստանում, այսինքն՝ Ծառուկյան 2: Քաղաքական էլիտան սպառվել է, սա է խնդիրը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ