Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ Տիգրան Սարգսյանին. «Ամոթ է, 2012 թվականին վեր է կենում մի բան է ասում, որ երեսուն տարի մենք ասում ենք»

Սեպտեմբեր 10,2012 14:39

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկեց ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները, ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքը և տարածաշրջանային այլ հարցեր: Իր ելույթում նա անդրադարձ կատարեց նաև բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հայտնի թեզին: Վարչապետը մասնավորապես նշեց. «Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այդպիսի արմատական փոփոխություններ տարբեր իրավական նորմերի ընդունմամբ և այլ գործողություններով մենք արդեն իսկ կատարել ենք, և կարծում եմ, դրանք մեր բարեփոխումների նոր սկիզբն են»:

Վարչապետի հնչեցրած բարեփոխումների ցանկության և բարի նպատակների մասին մեկնաբանություններ խնդրեցինք ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց. «1991 թվից դա ասում ենք, ՀԱԿ-ի ծրագրում էլ է գրված: Վարչապետն ինչքան ասում է տարանջատենք բիզնեսը քաղաքականությունից, այնքան ավելի միացնում են: Եվ ընդհանրապես, վարչապետի ասածն ու նրա անձը ինձ չեն հետաքրքրում: Ի՞նչ նոր սկիզբ…. ամոթ է, 2012 թվականին վեր է կենում մի բան է ասում, որ երեսուն տարի մենք ասում ենք: Իրեն էլ թվում է՝ մարդիկ իրեն հավատում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930