Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը համաշխարհային սպորտը գնո՞ւմ է

Սեպտեմբեր 10,2012 14:28

Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովը որոշել է աշխարհի 2015 թվականի գավաթը եւ 2016 թվականի համաշխարհային օլիմպիադան անցկացնել Բաքվում:

Հայաստանը, բնականաբար, դեմ է եղել դրան` նախապես հայտարարելով, որ համաշխարհային օլիմպիադայի եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի դրանց: Սակայն այս էլ որերորդ անգամ մարզական միջազգային կազմակերպությունները, այս անգամ էլ` ՖԻԴԵ-ն անձնատուր են լինում Ադրբեջանի նավթային դոլարներին (ավելի վաղ Բաքվին ծախվել են ըմբշամարտի` ՖԻԼԱ եւ բռնցքամարտի` ԱԻԲԱ համաշխարհային ֆեդերացիաները):

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը Ստամբուլում համաժողովի մասնակիցներին գայթակղել է հատկապես համաշխարհային օլիմպիադայի անցկացման համար նախատեսվող նավթային դոլարների չափով`նշելով թիվը. մոտավորապես 15 միլիոն եվրո: Եվ որպեսզի խանգարող որեւէ հանգամանք չլինի, ՖԻԴԵ-ին խոստացել է նաեւ 1 միլիոն եվրո կանխավճար: ՖԻԴԵ-ի ղեկավարությանը հրապուրել է նաեւ աշխարհի գավաթի բյուջեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930