Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը Ձեզ համար անակնկա՞լ էր՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ անակնկալ չէր, որովհետեւ պարոն Հովհաննիսյանն առաջին անգամ չի, որ նման հնարքներ է իրականացնում: Ես ճիշտն ասած չգիտեմ՝ կվերցնի, չի վերցնի: Դա իրավունք է, իմ համար անակնկալ չէր: Ոչ թե ես սպասում էի դրան, ուղղակի ինձ համար անակնկալ չէր, որովհետեւ նման բան արդեն եղել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ