Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, մինչ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ կկնքեր թմրամիջոցների հսկողության եւ իրավական ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագիրը, շնորհավորեց Հայաստանի շախմատի հավաքականի տարած հաղթանակի համար. «Ամերիկյան ժողովրդի անունից ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին՝ Հայաստանի հավաքականի Ստամբուլի շախմատի օլիմպիադայում չեմպիոն դառնալու, ամերիկյան թիմին ջախջախիչ պարտության մատնելու համար:
Ցավում էի իմ թիմի համար, բայց հիմա շնորհավորում եմ Հայաստանին՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ