Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու որոշումից կարելի՞ է ենթադրել, որ առաջիկա նախագահական ընտրություններում պարոն Հովհաննիսյանն առաջադրվելու է իբրեւ թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Համենայնդեպս, դա «Ժառանգության» վարչության ցանկությունն է, թե հետագայում ինչ որոշում կկայացվի, չեմ կարող ասել»: Լրագրողների այլ հարցերին պարոն Հակոբյանը մեկ պատասխան ուներ. «Կարդացեք վարչության հայտարարությունը: Այնտեղ շատ պարզ ամեն ինչ ասված է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ