Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանից գողության գործով ամբաստանվողը պաշտպանից հրաժարվեց

Սեպտեմբեր 10,2012 13:52

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր մեկ ժամ ուշացումով սկսեց Վրաստանի քաղաքացի Վաժա Աձարաշվիլիի, Երվանդ եւ Դավիթ Համբարյանների, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի, Աբգար Հովսեփյանի եւ Հասմիկ Դուրգարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ այս գործը կապված է Ազգային գրադարանից հնատիպ (1800-1900-ական թթ.) արժեքավոր գրքերի (7.500.000 դրամ արժողությամբ)  գողության պատմության հետ: Դատավորը հրապարակեց ամբաստանյալ Դավիթ Համբարյանի դիմումը եւ նկատեց, որ այն ուղարկվել է Քրեակատարողական հիմնարկից՝ առանց շտամպի: Այդ դիմումով ամբաստանյալը խնդրել էր իրեն սոցիալապես անապահով լինելու պատճառով տրամադրել հանրային պաշտպան, հրաժարվել էր նախորդ պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Սաֆարյանից, քանի որ նա ուսման պատճառով չի կարող իրականացնել իր պաշտպանությունը: Դատավորին հետաքրքրում էր, թե ինչպես է, որ մինչեւ նախորդ պաշտպանի ուսման մեկնելը Դավիթը եղել է վճարունակ, իսկ հիմա պահանջում է հանրային պաշտպան: Ամբաստանյալը պատասխանեց, որ ունի 3 երեխա, կին եւ որ փաստաբանի վճարումն իրականացրել են իր ծնողները: Դատախազը՝ Աշոտ Նադոյանը չառարկեց պաշտպան ունենալու ամբաստանյալի դիմումին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 18-ին, ժամը 12-ին: Դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ, իսկ նիստը կտեւի կարճ, քանի որ հանրային պաշտպանը հազիվ թե կարողանա ծանոթանալ այս բազմահատոր գործի նյութերին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930