ԱԺ-ում դեռ շարունակվում է քննարկումը, թե ինչպես կարող են փոքր խմբակցությունների պատգամավորները ընդգրկվել մի քանի հանձնաժողովներում եւ հասցնել ներկա լինել բոլոր նիստերին: Անկուսակցական Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց. «Ես չգիտեմ ով է այդ Դոնթը, բայց Դոնթի բանաձեւով պարզվում է՝ ես զրկված եմ իմ իրավունքներից՝ ներկա լինել այն հանձնաժողովների նիստերին, որոնց ուզում եմ»:
Նշենք, որ Դոնթի բանաձեւը ներառվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև