ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ վերջինս «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: