Շիրակի մարզի 76 համայնքներում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ( ՏԻՄ) ընտրություններ են տեղի ունեցել: Բոլոր վերը նշված համայնքներում ընտրվել են համայնքի ղեկավարներ:
Սարալանջում առաջադրված միակ թեկնածուին` Ցոլակ Հովհաննիսյանին, 475 ընտրողներից 454-ն է կողմ քվեարկել:
Ամասիայում առաջադրված երկու թեկնածուներից՝ Աղասի Ամիրյանից ու Կարինե Ավետիսյանից, ընտրողները նախապատվություն են տվել առաջինին` 554 քվե: Այստեղ 1546 ընտրողից ընտրության է մասնակցել 918-ը:
Աշոցքում էլ առաջադրված միակ թեկնածուին` Արթուր Ալոյանին ընտրության 2269 մասնակցից կողմ են քվեարկել 731-ը:
Կարդացեք նաև
Ջաջուռում ընտրության է մասնակցել 579 ընտրողից 423-ը ու առաջադրված երկու թեկնածուներից 310 քվեով ընտրվել է Սոկրատ Սուվարյանը:
Լոռու մարզում էլ համայնքի ղեկավար են ընտրել 86 համայնքում:
Տաշիրում ընտրություններին մասնակցել են 8.473 ընտրողից 4851-ը: Համայնքի ղեկավարի երկու թեկնածուներից 3943 քվեով ընտրվել է Էդգար Արշակյանը: Ստեփանավանում 7936 ընտրողից 6051 քվեով ընտրվել է երեք թեկնածուներից Միքայել Ղարաքեշիշյանը: Կողեսում` ընտրության գնացած 151 մասնակիցներից առաջադրված միակ թեկնածուին կողմ է քվեարկել 149 ընտրող: Օձունում ընտրության են մասնակցել 2206 ընտրող եւ առաջադրված երկու թեկնածուներից ամենաշատը քվեարկել են հօգուտ Արսեն Տիտանյանի` 1617 քվե:
Լեռնապատ համայնքում, գյուղացիներն իրենց պարբերաբար դատի տվող գյուղապետից «ազատվեցին». նախկին գյուղապետ Վանո Եղիազարյանը 10 ձայնով զիջել է Սարիբեկ Աբազյանին, որին կողմ է քվեարկել 1023 ընտրողից 494 ը:
Թեղուտում էլ պարտվել է գործող գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը: 518 ընտրողներից 273 –ը կողմ են քվեարկել Ֆրունզե Նորեկյանին:
Ախթալայում ընտրության է գնացել 1309 ընտրող եւ առաջադրված երկու թեկնածուներից 635 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավարը` Հայկազ Խաչիկյանը:
Դսեղում ընտրության է մասնակցել 1287 հոգի եւ առաջադրված երեք թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է Նորիկ Քոչարյանը:
Սյունիքի մարզում համայնքի ղեկավար են ընտրել 82 համայնքներում: Քաջարան քաղաքում ընտրության է գնացել 3543 ընտրող , որից 3246-ը կողմ են քվեարկել առաջադրված միակ թեկնածուին` Վարդան Գեւորգյանին: Ագարակ քաղաքում 2290 ընտրողից 2225-ն է կողմ քվեարկել առաջադրված միակ թեկնածուին` Մխիթար Զաքարյանին:
Եղվարդում ընտրության են մասնակցել 163 ընտրող, որից 97-ն է կողմ քվեարկել առաջադրված միակ թեկնածուին` Սպարտակ Զաքարյանին: Սիսիանում 6772 ընտրողից առաջադրված երեք թեկնածուներից ամենաշատը կողմ են քվեարկել Աղասի Հակոբջանյանին` 3536 քվե: Տաթեւում վերընտրվել է համայնքի գործող ղեկավարը Մուրադ Սիմոնյանը`480 քվեով. Այստեղ ընտրություններին մասնակցել է 508 ընտրող:
Քարահունջում կրկին վերընտրվել է գործող գյուղապետ Լուսինե Ավետյանը` 456 քվեով. Այստեղ ընտրության են գնացել 568 գյուղացի:
Արարատի մարզում համայնքի ղեկավար են ընտրել 68 համայնքներում: Վեդիում ընտրության է գնացել 4784 ընտրող , եւ ձայների առավելությունը` 4011 քվեն եղել է առաջադրված երկու թեկնածուներից հօգուտ Վարուժան Բարսեղյանի: Վերին Արտաշատում 1267 ընտրողից առաջադադրված միակ թեկնածուին` Աշոտ Ղազարյանին կողմ է քվեարկել 1202 ընտրող:
Ավշարում ընտրության են մասնակցել 1902 ընտրող, որից 1900-ը կողմ են քվեարկել առաջադրված միակ թեկնածուին` Անուշավան Մարգարյանին: Մասիսում ընտության են գնացել 10.407 ընտրող, եւ առաջադրված երկու թեկնածուներից ձայների մեծամասնությունը եղել է հօգուտ Սաշա Հակոբյանի` 5248 քվե:
Արգավանդում 944 ընտրողից 444 ձայնով առաջադարված երեք թեկնածուներից ընտրվել է Գագիկ Օրդուխանյանը: Նոր Խարբերդում ընտրության են մասնակցել 1965 ընտրող, որից 1909-ը կողմ են քվեարկել առաջադրված միակ թեկնածուի` Կամո Կակոյանի օգտին:
Արմավիրի մարզում համայնքի ղեկավար են ընտրել 57 համայնքներում: Վաղարշապատում ընտրության են մասնակցել 14.435 ընտրող եւ առաջադրված երկու թեկնածուներից ամենաշատը կողմ են քվեարկել հօգուտ Կարեն Գրիգորյանի` 12.468 քվե:
Սարդարապատում ընտրության են մասնակցել 3177, որից 3150-ը կողմ է քվեարկել հօգուտ առաջադրված միակ թեկնածուի` Բաբկեն Վարդանյանի: Մեծամորում 4688 ընտրողներից առաջադրված երկու թեկնածուներից ամենաշատը կողմ են քվեարկել Ռոբերտ Գրիգորյանին` 3128 քվե:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ