Սեպտեմբերի 26-28-ը Երևանի Օղակաձև այգում կանցկացվի «Երկրները` մեկ հարկի տակ» գործարար և մշակութային փառատոնը: Նախաձեռնության հեղինակը «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ»-ն է: Այսօր «Նոյան տապան» ակումբում ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանն ասաց, որ բացօթյա ցուցահանդես վաճառք է լինելու, որտեղ ներկայացվելու է 18 երկրների գործարար ոլորտը` կրթությունից մինչեւ գինեգործություն:
Եռօրյա փառատոնի նպատակը սիրիահայերին օգնելն է եւ Հայաստանում գործող դեսպանությունների, հյուպատոսությունների, արտերկրից ծամանած գործարարների համախմբումն է: Միջոցառման ընթացքում դրված են լինելու արկղեր, որտեղ մարդիկ կարող են որոշակի գումար նվիրաբերել սիրիահայերին. «Այն կուղղվի սոցիալապես ոչ լավ վիճակում գտնվող սիրիահայերին: Փառատոնը լինելու է մշակութային, որպեսզի վաճառքը եւ հետաքրքրությունը շատ լինի»:
Սիրիայի համայնքի պատասխանտու Անի Զեյթունցյանի խոսքով, ասյօր կա մեծ խնդիր` սիրիահայերի փոխադրության հարցն է:
«Արմավիա» ավիաընկերությունը մեկ գալիս է, մեկ ոչ,- ասաում է նաեւ եւ ավելացնում,- չկա հայ, որ չցանկանա այստեղ գալ: Պետք է լինի օղակ, որը պետական մակարդակով հնարավորություն տա սիրիահայերին վերադառնալու այստեղ եւ իրենց գործն այստեղ շարունակելու»:
Զեյթունցյանը իր խոսքի ընթացքում հուզվեց եւ սկսվեց արտասվել: Պատճառը սիրիահայերի ծանր վիճակն է: Ասում է` օդանավակայանում նույն տոմսը վաճառել են մի քանի հոգու վրա, երեխաները անքուն գիշերներ են անցկացրել: Նա նշեց, որ բանկերում նրանց հաշիվը սառեցված է. «Մարդիկ գումար ունեն, բայց չեն կարող օգտվել դրանից: Երեկ էլ լսել եմ, որ ջրամբար է պայթեցվել ու մարդիկ խմելու ջուր չունեն, իսկ տները գրեթե ջրի տակ են»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ