Նախնական տվյալներով Գյումրիում մոտ 65,02 տոկոս՝ 27500 ձայներով քաղաքապետ ընտրվեց Սերժ Սարգսյանի սատարած թեկնածուն `ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Վերջինս մոտ 47,73 տոկոսով առաջ անցավ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանից, որը հավաքել էր մոտ 10 հազար 281 ձայն: 3359 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Նշենք, որ այս քաղաքում ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ գրանցվեց, մասնակցել էին ընդամենը 36,04 տոկոսը, չհաշված, որ քաղաքի երկու հայտնի գերդաստանները` Վարդան Ղուկասյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իրենց թիմակիցներով չէին սատարում Սերժ Սարգսյանի ֆավորիտ- թեկնածուին` Սամվել Բալասանյանին, այլ օգնում էին նրա ՀՅԴ-ական մրցակցին:
Իսկ Արթիկում վերջ դրվեց Վարագյանների իշխանությանը. այստեղ քաղաքապետ ընտրվեց սոցապ բաժնի պետ, հանրապետական Արսեն Աբրահամյանը, որը հավաքել է ձայների մոտ 63,59 տոկոսը, իսկ Արթիկի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը`36,41 տոկոսը:
Հիշեցնենք, որ հանրապետական Արսեն Աբրահամյանին սատարում էր Արթիկի ԲՀԿ կառույցը` պատգամավոր Մուշեղ Պետոյանի գլխավորությամբ, որն այս տարվա ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթեց Արթիկի քաղաքապետի պատգամավոր եղբորը`Մխիթար Վարագյանին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ