«Հանդիսանալով բավականին մեծ ընկերության ղեկավար, իմ առօրյան շատ զբաղված է, այն էլ այս` մթերման ժամանակաշրջանում: Իսկ ամենակարևորը` իմ դաստիարակությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ մեթոդներով` մարդկանց վրա ձեռք բարձրացնելով հարցեր լուծեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր անվան հետ կապվող միջադեպը ասաց «ՄԱՊ» ՓԸ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը:
Նա նաև հավելեց, որ իր անվան շուրջ շրջանառվող լուրերը դիտարկում է որպես զրպարտություն:
Նշենք, որ նախօրեին ընտրական կրքեր էին բորբոքվել նաև Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, որտեղ կայացան ավագանու ընտրություններ: Թեկնածուներից մեկի՝ Վարուժան Վարդանյանի վստահված անձ Արման Սարգսյանը ծեծկռտուքի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում ու որոշ տեղեկությունների համաձայն` վերջինիս ծեծի էին ենթարկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին ու նրա ընկերները:
Տարվում է նախաքննություն: