Մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Կառավարության ընդունած որոշումներն ու Ազգային ժողովի ընդունած օրենքների հիման վրա վարչական պատասխանատվության են ենթարկում օրինախախտ վարորդներին, այդ թվում` ավտոմեքենան վարելու ժամանակ ամրագոտի չկապելու, հեռախոսով խոսելու, ծխելու և պատուհանից իր նետելու համար, այսօր` սեպտեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է, թե ինչպես է Օրբելու փողոցում «Տոյոտա Պրադո» մակնիշի 083 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում` առանց ամրագոտու և մեքենան վարելիս խոսելով հեռախոսով:
Գ.Շամշյանը https://shamshyan.com-ին հայտնում է, որ նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում, և այն պատկանում է պատգամավորներից մեկին, ում անունը ճշտելուց կտեղեկացնենք: