Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդների մոտ Սաֆարովի միջադեպը մտորելու և զգուշանալու առիթ է հանդիսացել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2012 00:03

Առաջին համայնքային համացանցային հեռուստատեսությունը (www.1ai.tv) հաղորդում է, որ Մոսկվայում տեղակայված Հունգարիայի դեսպանության մոտ կայացավ մոսկվայահայ համայնքի բողոքի ակցիան, որը ադրբեջանա-հունգարական ստոր գործարքին ուղղված հերթական հիշեցումն ու դատապարտումն էր: Ցույցի նախաձեռնությունը Ռուսաստանի Հայերի Մությանն էր, որի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ակցիայի ավարտից հետո նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնությունում Հունգարիայի դեսպան Բալինտ Իշտվանի հետ ու նրան է փոխանցելու դիմում, որում մասնավորապես նշված է երկու կարևորագույն պահանջ. այն է Հունգարիան պետք է պաշտոնապես դատապարտի Ադրբեջանի հակաօրինական գործողությունը և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ետ վերադարձնի ու իրավապահներին հանձնի հանցագործին:

«Այս քայլը շատ հեռու գնացող քայլ է Ադրբեջանի կողմից, այդ իսկ մենք պարտավոր ենք ճիշտ գնահատականը ժամանակին տալու, որպեսզի նման բաներ էլ չկրկնվեն»,- իր խոսքում նշեց Արա Աբրահամյանը:

Հավաքված հայ երիտասարդների ենթադրությունները այն հարցի շուրջ, թե ինչու և ինչպես եվրոպական արժեքներ կրող երկրում նման իրողություն տեղի ունեցավ,տարբեր էր, սակայն նրանց կարծիքը համընկնում էր մեկ մոտեցման մեջ. հանցագործը պետք է կրի արժանի պատիժ, իսկ Հունգարիան պետք է փոխհատուցի իր արարքը, իսկ որպես լավագույն փոխհատուցում երիտասարդները նշում էին Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հունգարիայի կողմից:

Բնական է, որ Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդների մոտ այս միջադեպը մտորելու և զգուշանալու առիթ է հանդիսացել, քանի որ նրանք ամեն օր կողք կողքի ուսուցանում, ապրում ու աշխատում են ադրբեջանցի իրենց տարեկիցների հետ, ովքեր, ի դեպ, ըստ մերոնց, բավական չեզոք են այս հարցի շուրջ վերաբերմունք արտահայտելիս:

«Ուրեմն ինչ, ադրբեջանական այդ տրամաբանությամբ, իմ ադրբեջանցի համակուրսեցիներց յուրաքանչյուրը կարող է ինձ կամ իմ ընկերներց մեկին սպանել ու հետո գնալով իր հայրենիք` ստանալ հերոսի կոչում»,- հարցնում է մոսկվայաբնակ հայ ուսանող Հայկ Ավետիսյանը:

Ի դեպ Արա Աբրահամյանը այն հարցին, թե այնուամնենայնիվ, որն էր պատճառը Ռուսաստանի ուշացած ու զուսպ արձագանքի, ինչը, կարծես թե, բավականին հիասթափեցնող էր հայ հասարակության համար ու քննադատությունների ալիք ուղղեց հենց իր` Աբրահամյանի հասցեին, հնչեց պատասխան.

«Ռուսաստանը քննադատեց այս փաստը այնպես, ինչպես որ հարմար էր գտնում: Մենք այսօր Ռուսաստանի քաղաքացիներով հավաքվել ու կանգնել ենք այստեղ ու դա նույնպես նրանց թույտվությամբ է:Մենք պետք է հանգիտ վերաբերվենք, մեր գլխավոր ուղղությունից չշեղվենք ու ավելորդ խոսակցությունների տեղիք չտանք»,-նշեց Արա Աբրահամյանը:

Աղբյուր` www.1ai.tv

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930