Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր առավոտյան մեկնել է Մոնտենեգրո, որտեղ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացնելու է վերջին հանդիպումը խմբում Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ: Սեպտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնելու է մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտում կմեկնարկի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:
Սեպետմեբրի 7-ին Մոնտենեգրոյի ընտրանին ոչ-ոքի է խաղացել Չեխիայի երիտասարդական հավաքականի հետ, ինչը թույլ է տվել մեր թիմին վերջին մրցափուլի հանդիպումներից առաջ զբաղեցնել խմբում երկրորդ տեղը: Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ-օֆֆ փուլում հայտնվելու համար հարկավոր է հաղթել արտագնա խաղում: Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր կնվաճեն խմբերում երկրորդ տեղերը գրաված լավագույն չորս թիմ:
ՀՖՖ