Սեպտեմբերի 7-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Տյան Չանչունի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ` ի նշանավորումն Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Հայ Ազգային Կոնգրես