ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար. «Էթնիկական դրդապատճառներ ունեցող՝ ատելության հողի վրա կատարված նման ծանրության հանցագործությունը պետք է քննադատության արժանանա և պատշաճ եղանակով պատժվի»
«Ադրբեջանի նախագահն ուրբաթ օրը «կրքոտ» արդարացում է ներկայացրել հայ սպային կացնահարությամբ սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին իր որոշումը, որն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության»:
«Վաշինգտոն փոստ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևն ասել է, թե ներում շնորհելը թույլատրված է իր երկրի սահամանդրույամբ, և թե Սաֆարովին ներում շնորհելու որոշումը «ճիշտ և համապարփակ է իրավական տեսակետից»:
Կարդացեք նաև
Այս ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելու փաստը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուպերթ Քոլվիլն Ժնևում ուրբաթ օրը հայտնել է լրագրողներին, որ «էթնիկական դրդապատճառներ ունեցող՝ ատելության հողի վրա կատարված նման ծանրության հանցագործությունը պետք է քննադատության արժանանա և պատշաճ եղանակով պատժվի»:
Քոլվիլի համաձայն, Միավորված ազգերի կազմակերպությունը հույս ունի, որ վերջին իրադարձությունները վնաս չեն հասնելու Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման գործին:
Արմեն Հովհաննիսյան
Ամերիկայի Ձայն